Երկուշաբթի, 23.12.2024, 11:15
Ողջունում ենք Ձեզ Հյուր

ՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿ    

Rus Arm Eng QR-Code

ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ՄԱՍԻՆ

ԵՏ

Ինչու՞ է անհրաժեշտ փոխել անվադողերը (+7 °С)

   Ձմեռային անվադողերը խորհուրդ չի տրվում օգտագործել +7°С-ից բարձր ջերմաստիճանի, իսկ ամառայինները` +7°С-ից ցաձրի պայմաններում, քանի որ ամռան և ձմռան համար նախատեսված ռետինե հատուկ խառնուրդներն  իրենց բաղադրությամբ և ջերմաստիճանային ռեժիմներով  տարբերվում են միմյանցից: Ամառային անվադողը ձմռանը «կոշտանում», իսկ ձմեռայինը` ամռանը «լողում» է, որը բացասաբար է անդրադառնում շահագործման բնութագրերի վրա:

 

Անվադողի շահագործման կանոնները

Ավտոմեքենայի համար ճիշտ անվադողի ընտրելը թույլ է տալիս`


Անվադողերի շահագործման ընթացքում սովորական կանոնների պահպանումը երկարացնում է նրանց շահագործման ժամկետը

   Օգտագործելով ճշգրիտ մանոմետր, պարբերաբար (բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ) ստուգել անվադողերի ճնշումը, իսկ երկար ուղևորությունից առաջ  դա կատարել պարտադիր: Եթե ճնշումն անվադողերում համապատասխանում է նորմային, ապա նրանք ավելի ուշ են մաշվում, խնայում են վառելիքը, հեշտացնում են մեքենայի ղեկավարումը և նվազեցնում վթարների հավանականությունը:

   Անպայման կատարել հավասարակշռում, քանի որ չհավասարակշռված ակերն ավտոմեքենայի երթևեկության ժամանակ առաջացնում են թրթռում: Դա կարող է բերել ավտոմեքենայի անվադողերի վաղաժամ անհավասարաչափ մաշման, ինչպես նաև կախոցի անցանկալի մաշվածության:



Ինչի՞ համար է անհրաժեշտ մաշվածության ցուցիչը և որտե՞ ղ այն գտնել

   Սա շատ կարևոր բաղադրիչ է, որը թույլ է տալիս որոշել անվադողի մաշվածության աստիճանը: «TWI»-ի նշանը գտնվում է անվադողի կողային մասում`  մաշվածության ցուցիչի դիմաց:

   Ցուցիչն անհրաժեշտ է մաշված անվադողը ճիշտ ժամանակին փոխելու համար  (ժամանակից ոչ շուտ` խնայողությունից ելնելով, ոչ էլ ուշ`  անվտանգության  նկատառումներից ելնելով): Անվադողն անհրաժեշտ է փոխել, երբ «protector»-ի  բարձրությունը հասել է մաշվածության ցուցիչի մակարդակին (1,6  մմ):



Ի՞նչ նշանակություն ունի անվադողի արտադրության տարեթիվը և ինչպե՞ս այն որոշել

   Անվադողի արտադրության տարեթիվն ունի մեծ նշանակություն, քանի որ անվադողը պետք է պահպանի իր տեխնիկական բնութագրերը արտադրության պահից 5 տարվա ընթացքում (պահեստավորման և շահագործման պայմանների կատարման դեպքում): Աշխարհի բոլոր առաջատար արտադրողները նշում են արտադրության տարեթիվն անվադողի կողային մասում:



Պահեստավորում

   Ավտոդողերը պետք է պահվեն արևի ճառագայթներից և եղանակային տեղումներից պաշտպանված վայրերում: Ցանկալի չէ նաև ջեռուցող սարքերի, քիմիական ակտիվ նյութերի, վառելիքի և քսայուղերի  առկայությունը:

   Անվահեծերով` հորիզոնական դիրքով, առանց անվահեծերի` ուղղաձիգ դիրքով: Դա թույլ կտա պահպանել անվադողերի տեխնիկական տվյալները հաջորդ սեզոնների համար:

Նույնիսկ աշխարհի ամենալավ անվադողը չի կարող պաշտպանել Ձեզ ձմեռային և ամառային եղանակների բոլոր քմահաճույքներից: Ճանապարհների վրա ընդհանուր անվտանգության պարտադիր բաղադրիչներն են` ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը և երթևեկության մասնակիցների փոխադարձ հարգանքը:


ԵՏ
Օրացույց
Տեղական ժամանակ
Վիճակագրություն

Ընդամենը առցանց` 1
Հյուրեր` 1
Օգտվողներ` 0
Որոնում
Մեր հարցումը
Գնահատեք մեր կայքը`
Ընդհամենը պատասխաններ` 50
Կայքի բարեկամները
Մուտքի ձև
Copyright "BELROS" © 2024 | Design H.S.M. © 2012